Լեսբոսը, Խիոսը, Ռոդոսը հունական տարածքներ են, եւ ոչ մեկ չպետք է դա կասկածի տակ դնի։ Այս մասին Հունաստանի արտգործնախարար Նիկոս Դենիասի հետ Աթենքում կայացած բանակցություններից հետո հայտարարել է Գերմանիայի արտգործնախարար Անալենա Բերբոքը, հաղորդում է AP-ը։

«Այո, միջազգային իրավունքի շատ հարցեր բարդ են, սակայն որոշները շատ պարզ են։  Լեսբոսը, Խիոսը, Ռոդոսը հունական տարածքներ են, եւ ոչ մեկ չպետք է դա կասկածի տակ դնի»,-ասել է նա։