Զելենսկիներն օգտագործել են Ուկրաինայում տեղի ունեցած ողբերգությունը՝ վայելելու համաշխարհային լրատվամիջոցների սրտկամիտ երկրպագությունը

Եթե դուք Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու ֆան ակումբի եւ Արեւմուտքից ամսական յոթ միլիարդ դոլարի պահանջի մասնակից չեք, ապա, հնարավոր է, որ ձեզ համոզի Vogue!-ի շապիկը, գրում է The Federalist-ը։

«Կարելի է եւ՛ համաձայնել, որ Ուկրաինայում անմեղ մարդկանց կորուստը ողբերգական է, եւ՛ անհանգստանալ, որ Զելենսկիներն օգտագործել են այս ողբերգությունը՝ վայելելու համաշխարհային լրատվամիջոցների ստրկամիտ երկրպագությունը: Իրականում այս երկու համոզմունքները ոչ թե հակասում, այլ լրացնում են միմյանց։ Փոխանակ բանակցելու կարգավորման շուրջ, որը, հավանաբար, կարող է օգնել դադարեցնել մահն ու հուսահատությունը, Զելենսկին փորձում է սրել ռուս-ուկրաինական պատերազմը՝ Արեւմուտքին ուղղակի հակամարտության մեջ ներքաշելով Ռուսաստանի հետ: Նա փորձում է գրավել աշխարհի համակրանքը Vogue-ի ֆոտոսեսիաներով, մինչ իր ժողովուրդը տառապում է․․․Զելենսկին քիչ հետաքրքրություն է ցուցաբերում բանակցությունների նկատմամբ, որոնք կարող են օգնել խուսափել երկար ու դաժան պատերազմից, նա ցանկանում է, որ արեւմտյան դոլարները շարունակեն գալ: Ես չեմ մեղադրում Զելենսկիներին, որ ցանկանում են ուշադրություն հրավիրել իրենց պայքարի վրա։ Ես նրանց մեղադրում եմ հակամարտության սրման մեջ Արեւմուտքին մեղադրելու փորձի մեջ։ Իսկ Vogue-ի շապիկը տեսնելուց հետո ես նրանց մեղադրում եմ, որ կարծում են, թե ամերիկացիներն այնքան են տարվել իրենցով, որ գրեթե զավեշտական ​​դրամատիկ ֆոտոշարքը ոչ ոքի չի ստիպել կասկածել նրանց անկեղծության վրա: Vogue-ի փայլուն նկարները կարեւոր են ամերիկացիների համար, որոնք պայքարում են ինֆլյացիայի  դեմ եւ մտածում են, թե արդյոք միլիարդավոր դոլարներն իրենց հարկերից օգնել են ֆինանսավորել ֆոտոսեսիան, բայց, հավանաբար, ոչ այնպես, ինչպես նախատեսել էր Vogue-ը: