ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հավանության վարկանիշն առաջին անգամ նվազել է 40 տոկոսից եւ գտնվում է նվազագույն մակարդակի վրա։ Այս մասին վկայում են Gallup International Association-ի հարցման արդյունքները։

«Մեկ տարի առաջ Բայդենի մեղրամիսն ավարտվեց, երբ նրա հավանության վարկանիշը նվազեց՝ ԱՄՆ-ում կորոնավիրուսի դեպքերի աճի ֆոնին։ Այդ ժամանակից ի վեր նրա հանրային աջակցությունը նվազել է Աֆղանստանից ԱՄՆ-ի քաոսային դուրսբերումից, ռեկորդային բարձր գների եւ  մատակարարման շարունակական խնդիրներից հետո։

Gallup-ի հարցման համաձայն՝ ամերիկացիների 59 տոկոսը հավանություն չի տալիս Բայդենի կատարած աշխատանքին, ինչը նրա համար մինչ օրս ամենաբարձր ցուցանիշն է: Հետագա հարցադրումը ցույց է տվել, որ ամերիկացիների 45 տոկոսը կտրականապես հավանություն չի տալիս Բայդենի աշխատանքին, մինչդեռ 13 տոկոսը հավանություն է տալիս: Վերջերս ավարտվեց Բայդենի պաշտոնավարման վեցերորդ եռամսյակը, որը տեւեց ապրիլի 20-ից հուլիսի 19-ը։ Այդ ընթացքում ամերիկացիների միջինը 40 տոկոս-ը հավանություն է տվել նախագահի պաշտոնում նրա գործունեությանը։ Առաջին ժամկետով ոչ մի նախագահ չուներ վեցերորդ եռամսյակի միջին ցուցանիշը Բայդենից ցածր, թեեւ Ջիմի Քարթերի եւ Դոնալդ Թրամփի վարկանիշը փոքր-ինչ ավելի լավ էր՝ 42 տոկոս: Բարաք Օբաման, Բիլ Քլինթոնը եւ Ռոնալդ Ռեյգանը նույնպես միջինից ցածր վարկանիշ ունեին:

«Պատմությունը ցույց է տալիս, որ Բայդենի հավանության վարկանիշը դժվար թե բարելավվի յոթերորդ եռամսյակում»,-ասվում է զեկույցում։ Մինչ Բայդենը պահպանում է դեմոկրատների ճնշող մեծամասնության աջակցությունը, կուսակցության անդամների շրջանում նրա 78 տոկոսանոց վարկանիշը մինչ օրս ամենացածրն է, որը նախկինում դեկտեմբերին իջել էր այդ մակարդակին: