ԱՄՆ Կոնգրեսը Թայվանին զենք փոխանցելու մասին «լենդ-լիզի» օրենք է նախապատրաստում, գրում է Fox News-ը։
Օրինագիծը, որը Ներկայացուցիչների պալատի ներկայացուցիչ Միշել Սթիլի եւ սենատոր Մարշա Բլեքբեռնի մտահղացումն է, ձեւավորվել է 1940-ականների սկզբի ծրագրի հիման վրա, որը թույլ էր տալիս ԱՄՆ կառավարությանը աջակցել եվրոպացի դաշնակիցներին՝ առանց անմիջականորեն ներգրավվելու Երկրորդ համաշխարհային պատերազմին:
Օրինագիծը թույլ կտա Միացյալ Նահանգների նախագահին զենք եւ ռազմական տեխնիկա տրամադրել Թայվանին։ Փոխարենը՝ երկրի կառավարությունը 12 տարվա ընթացքում պետք է փոխհատուցի փոխառու զենքի «վերանորոգման կամ փոխարինման» ծախսերը։
Օրինագիծը նախատեսում է, որ Սպիտակ տունը կարող է վերանայել մարման չափը, եթե համարի, որ այդ գումարը խախտում է ինչպես Թայվանի, այնպես էլ ԱՄՆ-ի ազգային անվտանգությունը։
Օրինագիծն արդեն ստացել է Կոնգրեսում երկկուսակցական աջակցությունը։





























