Իրանում Շվեդիայի քաղաքացի է ձերբակալվել լրտեսության մեղադրանքով, ասվում է Իրանի Իսլամական Հանրապետության հետախուզության նախարարության հայտարարության մեջ, հաղորդում է IRNA-ն։
«Շվեդիայի քաղաքացին, որն ընդգրկված է հետախուզության նախարարության հակալրտեսական ստորաբաժանման կասկածյալների ցուցակում, Իրան կատարած իր նախկին այցերի ժամանակ կասկածելի պահված է դրսեւորել։ Մինչեւ Իրանի Իսլամական Հանրապետությունից հեռանալը եղել է Հետախուզության նախարարության խիստ հսկողության ներքո»,-ասվում է հաղորդագրության մեջ։





























