«ԱրմենՏել» ընկերությունը (ապրանքանիշը` Beeline) հայտարարել է Էջմիածին քաղաքի ֆիքսված հեռախոսացանցի թվայնացման գործընթացի ավարտի մասին: Վերջին ամիսների ընթացքում քաղաքի ավտոմատ հեռախոսային կայաններում մոնտաժվել է մոտ հազար բաժանորդային ունակություն:

Վերջին անալոգ ԱՀԿ-երի հենց այս արդիականացումը թույլ տվեց Էջմիածնում թվայնացման մակարդակը հասցնել է 100 տոկոսի:«Այսօր, կատարելով ներդրումներ Հայաստանի լարային ցանցում, կապի միասնական օպերատոր «ԱրմենՏել» ընկերությունն իրականացնում է հերթական քայլն ապահովելու պետությունը գերարագ կապի ենթակառուցվածքներով, որը խթան կհանդիսանա հեռահաղորդակցության ծառայությունների ոլորտում նոր և ժամանակակից առաջարկների ներդրման», - նշել է «ԱրմենՏել» ՓԲԸ Գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն:

Բացի Էջմիածին քաղաքի ֆիքսված հեռախոսացանցի թվայնացումից «ԱրմենՏել» ընկերությունն արդիականացրել է ավելի քան 3600 բաժանորդային գիծ` Նոր Հաճնում, Բաղրամյանում, Մրգաշատում և Նալբանդյանում: Ընդհանուր առմամբ, ամբողջ երկրում թվային հեռախոսակայաններին միացված են «ԱրմենՏել» ընկերության ֆիքսված ցանցի բաժանորդների 82 տոկոսը: