Արեւելյան Հոլիվուդում սպանվել է 26-ամյա հայազգի Միհրան Աշիկյանը։ Հետաքննություն է ընթանում։ Նախնական տվյալներով, սպանությունը կատարվել է տղամարդու կողմից, հայտնում է Los Angeles Times-ը։

Սպանության հնարավոր դրդապատճառ կարող է լինել վիճաբանությունը, հայտնում է Լոս Անջելեսի ոստիկանությունը։ Իրավապահները փորձում են լրացուցիչ տեղեկատվություն ստանալ հանցագործության մասնակիցների վերաբերյալ։