Գերմանացի գիտնականները, ովքեր փորձեր են անցկացրել որոնող շների հետ, հայտնաբերել են, որ նրանք կարող են բարձր ճշգրտությամբ հայտնաբերել թոքերի քաղցկեղը՝ հոտոտելով հիվանդի արտաշնչած օդը, հայտնում է Reuters-ը։
Շները հիվանդությունը ճշգրտորեն ախտորոշել են 71 տոկոս պացիենտների մոտ։
Թոքերի քաղցկեղը գլխավորապես կապված է ծխելու սովորության հետ, եւ Եվրոպայում կանանց ու տղամարդկանց շրջանում տարածվածությամբ քաղցկեղի երկրորդ տեսակն է, որի պատճառով տարեկան 340 հազար մարդ է մահանում։




























