Իրանի հետախուզության նախարարությունը հայտարարել է Իսրայելի հետ կապված բահայիների խմբի անդամների կալանավորման մասին, տեղեկացրել է Mehr-ը։

Հետախուզության նախարարության տվյալներով՝ կալանավորվածներն ուղղակիորեն կապված էին Իսրայելի աջակցությունը վայելող, «Բայթ ալ-Ադլ» անվանմամբ խմբավորման հետ, որը տեղակայված է Պաղեստինի օկուպացված տարածքներում։

Ստացված ապացույցների համաձայն՝ «Բայթ ալ-Ադլը» հրահանգներ է տվել Իրանում կալանավորված խմբին՝ երկրում բահայի կրոնի վերածննդի նպատակով (մոնոթեիստական կրոն, որն առաջացել է Իրանում XIX դարում- խմբ.)։ Խմբի առջեւ խնդիր է դրվել զարգացնել բահայի կրոնը տարբեր մակարդակի կրթական կենտրոններում, հատկապես մանկապարտեզներում։

Իրանում տեղակայված խումբը տարբեր հանդիպումներ է ունեցել Իսրայելի աջակցությունը վայելող խմբի հետ եւ ներկայացրել է հաշվետվություններ՝ հիմնված նրանց գործունեության վրա (նրանք պետք է բողոքներ հրահրեին Իրանում հիջաբ կրելու դեմ), նշվել է գերատեսչության հաղորդագրությունում։