Արեւմտյան Բալկանները Եվրամիության անբաժանելի մասն են, եւ Իսպանիան լիովին աջակցում է ԵՄ-ին տարածաշրջանի ինտեգրմանը։ Այս մասին հայտարարել է Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսը Տիրանա կատարած այցի ժամանակ, հաղորդում է AP-ը։
«ԵՄ-ն անհնար է պատկերացնել առանց Բալկանների»,-ասել է Սանչեսն իր ալբանացի գործընկեր Էդի Ռամայի հետ մամուլի ասուլիսում։ «Բալկանների ընդգրկումը կուժեղացնի ԵՄ անդամներին»,-հավելել է նա։
Անցյալ ամսվա վերջին ԵՄ-ն համաձայնել է սկսել անդամակցության բանակցությունները Ալբանիայի եւ Հյուսիսային Մակեդոնիայի հետ, ինչը ողջունելի քայլ է բալկանյան երկրների՝ ԵՄ անդամակցության ճանապարհին:
Արեւմտյան Բալկանների երկրները գտնվում են ԵՄ-ին ինտեգրվելու տարբեր փուլերում։ Սերբիան եւ Չեռնոգորիան արդեն սկսել են բանակցությունները, մինչդեռ Բոսնիան եւ Կոսովոն նոր են ստորագրել Կայունացման եւ Ասոցացման համաձայնագիրը, որը երկար գործընթացի առաջին քայլն է:





























