Oգոստոսի 18-ին, ժամը 08.30-ի սահմաններում, 25-ամյա Արամ Մ.-ն, ոչ սթափ վիճակում  վարելով «ՎԱԶ-21122» մակնիշի ավտոմեքենան, Երեւան-Մեղրի ճանապարհի 129-րդ կմ-ին բախվել է 54-ամյա Նորիկ Ա.-ի վարած «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի ավտոմեքենային, ինչի  հետեւանքով մեքենան շրջվել է:  «Ֆորդ Տրանզիտ»-ի վարորդը եւ ուղեւորը` 54-ամյա Ազատուհի Խ.-ն, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:

Ոստիկանության լրատվական ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ Արամ Մ.-ն դեպքի վայրից դիմել է փախուստի եւ նույն օրը, ժամը 12.05-ի սահմաններում, Մալիշկա գյուղի «Մոզ» կոչվող տարածքում հայտնաբերվել ու բերման է ենթարկվել բաժին:

Կատարվում է քննություն: