Մոտակա ժամանակներս ակնկալվում են Թուրքիայից Ադրբեջան մի շարք ռազմական առաքելությունների այցերը: Այդ մասին հայտնի է դարձել ռազմական աղբյուրներից, հաղորդում է 1news.az-ը` վկայակոչելով APA-ին: «Ռազմավարական համագործակցության եւ Ադրբեջանի ու Թուրքիայի միջեւ փոխադարձ օգնության մասին» պայմանագրի կապակցությամբ սեպտեմբերին կեսերին տեղի կունենան քննարկումներ ռազմա-տեխնիկական համագործակցության ոլորտում:

Համապատասխան գերատեսչությունների ներկայացուցիչների եւ Թուրքիայի պաշտպանության նախարարության ռազմական ընկերությունների միջեւ կայանալիք հանդիպման ընթացքում կողմերը կքննարկեն մի շարք համատեղ ծրագրեր ռազմական ոլորտում:

Հանդիպման շրջանակներում կքննարկվի հետեւակային հրացանների, համատեղ  հրետանային համակարգերի եւ հրթիռների արտադրության հետ կապված հարցեր: