Իսրայելական El-Al ավիաընկերության՝ Թել Ավիվից Մոսկվա թռնող եւ Բաքվում հարկադիր վայրէջք կատարած ինքնաթիռի ուղեւորը մահացել է սրտի կաթվածից, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Ավելի վաղ օդանավը աղետն ազդանշան էր ուղարկել եւ խնդրել էր արտակարգ վայրէջք կատարել Բաքվում՝ ուղեւորներից մեկի առողջական խնդիրների պատճառով։
Նշվում է, որ թռիչքի ժամանակ ուղեւորի առողջական վիճակը կտրուկ վատացել էր, օդանավը Բաքվում վայրէջք էր կատարել տեղական ժամանակով 12.44-ին։ Ուղեւորին փրկել չի հաջողվել:





























