Ֆրանսիայի եւ Ուկրաինայի նախագահներ Էմանուել Մակրոնը եւ Վլադիմիր Զելենսկին հեռախոսով քննարկել են ուկրաինական ճգնաժամի շուրջ վերջին զարգացումները։ 

Ելիսեյան պալատի տվյալներով՝ Մակրոնն ասել է, որ դատաբժշկական փորձագետների խումբ է ուղարկելու Ուկրաինա։ Նրա խոսքով՝ Ֆրանսիան կշարունակի աջակցություն ցուցաբերել այս ոլորտում՝ տրամադրելով շարժական լաբորատորիա ԴՆԹ վերլուծության համար: 

Մակրոնը վերահաստատել է Ֆրանսիայի ցանկությունը՝ շարունակելու աջակցել Ուկրաինայի զինված ուժերին։ 

Երկու երկրների նախագահները պայմանավորվել են շարունակել համատեղ ջանքերը՝ հակազդելու «ռուսական ապատեղեկատվությանը համաշխարհային մասշտաբով»։