Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի հնարավոր այցը Թայվան ամբողջությամբ նրա որոշումը կլինի: Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը՝ կոչ անելով Չինաստանին «այցի դեպքում լարվածությունը չսրել»։

«Եթե խոսնակն իսկապես որոշի գնալ եւ Չինաստանը փորձի ինչ-որ ճգնաժամ ստեղծել կամ այլ կերպ սրել լարվածությունը, պատասխանատվությունն ամբողջությամբ կլինի Պեկինի վրա»,- ասել է Բլինքենը:

«Մենք նրանցից (Չինաստանից) պատասխանատու գործողություններ ենք սպասում՝ նրա այցի դեպքում էսկալացիայից խուսափելու համար»,- հայտարարել է նա: