Վրաստանը վերադարձրել է մի քանի տարի առաջ ԱՄՆ-ում գործարար Եվգենի Դոզորցեւի կողմից գրանցված «Խվանչքարա» եւ «Կինձմարաուլի» գինու բրենդերը, հայտնում է rbc.ru-ն։
Ինչպես հայտնում են վրացական լրատվամիջոցները, Եվգենի Դոզորցեւի կողմից բրենդի գրանցումից հետո Վրաստանը չի կարողացել այդ գինիներն արտահանել ԱՄՆ շուկա։ Ինչպես պարզաբանել են Վրաստանի կառավարությունից, գործարարի հետ պայմանագիր է կնքվել, համաձայն որի, նա հրաժարվել է վերոնշյալ երկու բրենդերից։
Վրացական որոշ աղբյուրների համաձայն՝ Դոզորցեւին է թողնվել այդ գինիների դիստրիբուցիան։




























