Ադրբեջանում բանակից հեռացրել են պայմանագրային զինծառայողներ կրտսեր սերժանտ Սանան Ֆարաջովին եւ զինվոր Յուսիֆ Բայրամլիին՝ դիրքերից տեսանյութ հրապարակելու համար, գրում են ադրբեջանական ԶԼՄ-ները։

Վերջիններս ֆոտոնյութեր եւ վիդեոնյութեր են հրապարակել սոցցանցերի իրենց էջերում։