Սանկտ Պետերբուրգի քաղաքաշինության եւ ճարտարապետության կոմիտեն քաղաքում ինտերնետին նվիրված առաջին հուշարձան կառուցելու հայտ է ստացել։ Նման նախաձեռնությամբ հանդես եկած Trendico դիզայն ստուդիայի կարծիքով, քանդակը կունենա WWW հապավման տեսքը։ Բացի իր նոմինալ գործառույթներից, հուշարձանը անվճար Wi-Fi-ի հնարավորություն կտա։ Այս մասին հայտնում է «Լենտա.ru»-ն։
Ինտերնետին նվիրված հուշաձանի ստեղծման գաղափարը նոր չէ։ Նմանօրինակ գաղափարներ արդեն իսկ իրականացվել են ռուսական մի քանի քաղաքներում։




























