Այսօր` օգոստոսի 19-ին տեղի է ունեցել Հայաստանի դատախազության կոլեգիայի ընդլայնված նիստ, որը վարում էր գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը: Կոլեգիայի նիստում քննարկվել են դատախազության 2011 թ. առաջին կիսամյակի ընթացքում կատարած աշխատանքները:

Գլխավոր դատախազության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ քննարկվել են 2011 թվականի  ընթացքում պետական շահերի պաշտպանության ոլորտում, մարդու դեմ ուղղված հանցագործությունների, կոռուպցիոն եւ կազմակերպված հանցագործությունների, սեփականության դեմ ուղղված հանցագործությունների վերաբերյալ  քրեական գործերի նախաքննության օրինականության նկատմամբ դատախազական հսկողության եւ մեղադրանքի պաշտպանության վիճակի, դրանց վերլուծությունների եւ ուսումնասիրության ադյունքները, այդ ուղղությամբ կատարված աշխատանքները:

Ըստ ոլորտների կատարված աշխատանքները ներկայացրել են գլխավոր դատախազի տեղակալները՝ ներկայացնելով երկրում արձանագրված հանցավորության վիճակը, իրավապահ մարմինների ձեռնարկած կանխարգելիչ քայլերը: