Իսպանիան Ուկրաինա Leopard տանկեր չի ուղարկի։ Այս մասին հայտարարել է երկրի պաշտպանության նախարար Մարգարիտա Ռոբլեսը։
Նրա խոսքով՝ Սարագոսայում պահվող Leopard տանկերի փորձարկումները ցույց են տվել, որ «դրանք անպիտան վիճակում են եւ կարող են վտանգավոր լինել դրանք օգտագործող մարդկանց համար»։





























