Մեծ Բրիատանիայի Լորդերի պալատի անդամ, բարոնեսա Քերոլայն Քոքսը գլխավորել է The Humanitarian Aid Relief Trust (HART) բարեգործական հիմնադրամի՝ ողջ աշխարհից Լեռնային Ղարաբաղ ուխտագնացության եկած կամավորների խումբը։ Ուխտագնացությունը տեղի է ունեցել այս տարվա հուլիսին։

Ինչպես NEWS.am-ին հայտնեցին HART-ից,  35 կամավորներից բաղկացած խումբը 8 օրվա ընթացքում եղել է ամբողջ Ղարաբաղում՝ ուխտագնացությունն ավարտելով Գանձասարում։ Խմբում եղել են մասնակիցներ Մեծ Բրիտանիայից, ԱՄՆ-ից, Հարավային Աֆրիկայից, Բիրմայից, Ավստրալիայից, Ֆրանսիայից, Գերմանիայից եւ Նիդեռլանդներից։ Նրանց են միացել նաեւ տեղի հայեր։

Այցի ընթացքում արված լուսանկարները կցուցադրվեն ֆոտոցուցահանդեսում, որն սկզբում տեղի կունենա Մեծ Բրիտանիայում, այնուհետեւ՝ ողջ աշխարհում։