Վաշինգտոնը չի կարող մի կողմ քաշվել, մինչ Չինաստանի կոմունիստական կուսակցությունը «սպառնում է Թայվանին եւ բուն ժողովրդավարությանը», հայտարարել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին։
Փելոսին ժամանել է Թայվան՝ չնայած երեքշաբթի Պեկինի բողոքներին։ Սա ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակի առաջին այցն է կղզի 1997 թվականից ի վեր։
«Չինական կոմունիստական կուսակցության աճող ագրեսիայի պայմաններում մեր Կոնգրեսի պատվիրակության այցը պետք է որպես միանշանակ հայտարարություն մեկնաբանվի այն մասին, որ Ամերիկան աջակցում է Թայվանին՝ մեր դեմոկրատական գործընկերոջը, ով պաշտպանում է իրեն եւ իր ազատությունը»,- ասվում է Փելոսիի՝ Թայբեյում վայրէջք կատարելուց անմիջապես հետո Washington Post-ում հրապարակված հոդվածում:
«Մենք չենք կարող մի կողմ քաշվել, քանի որ ՉԿԿ-ն շարունակում է սպառնալ Թայվանին եւ բուն ժողովրդավարությանը», - հավելել է Փելոսին:





























