Հայաստանի տրանսպորտի եւ կապի նախարար Մանուկ Վարդանյանը օգոստոսի 19-ին ընդունել է Վանաձոր-Ֆիոլետովո երկաթգծի կառուցման նախագծային աշխատանքներն իրականացնող «Սիբգիպրոտրանս» եւ «Հարավկովկասյան երկաթուղիներ» ընկերությունների ներկայացուցիչներին:

Նախարարի մամուլի քարտուղար Սուսան Տոնոյանը NEWS.am-ին հայտնեց, որ հանդիպման ընթացում ռուսական ընկերության  պատվիրակները մանրամասն նեկայացրել են Վանաձոր-Ֆիոլետովո երկաթգծի կառուցման հինգ տարբերակներից ընտրված նախագիծը, որի ընդունումից հետո կսկսվեն տեխնիկատնտեսական հիմնավորման ուսումնասիրության աշխատանքները:

Նախարար Մ.Վարդանյանը ընկերության ներկայացուցիչներին հանձնարարել է  10 օրյա ժամկետում ներկայացնել ընտրված տարբերակի հիմնավորումները: