Oգոստոսի 19-ին Արցախի նախագահ Բակո Սահակյանի մոտ տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն` Արցախի Հանրապետության հռչակման 20-ամյակին նվիրված միջոցառումների կազմակերպմանն առնչվող խնդիրների շուրջ:

Արցախի նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից NEWS.am-ին հայտնում են, որ կատարված աշխատանքների մասին զեկույցներով հանդես են եկել տոնակատարության կազմակերպման պետական հանձնաժողովի անդամները եւ  համապատասխան մարմինների ղեկավարները:

Նախագահ Սահակյանն ընդգծել է, որ տոնակատարությունները պետք է անցնեն նախատեսված ծրագրերին համապատասխան, բարձր մակարդակով, բոլոր շահագրգիռ մարմինների սերտ համագործակցությամբ:

Խորհրդակցությանը մասնակցել են Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը, վարչապետ Արա Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք: