Պակիստանի հյուսիս-արեւմուտքում գտնող մզկիթում, այսօր` օգոստոսի 19-ին, ուրբաթօրյա աղոթքի ժամանակ ուժգին պայթյուն է որոտացել, հայտնում է AFP-ը: Ոստիկանությունը չի բացառում, որ տեղի ունեցածն ահաբեկչություն է` ահաբեկիչ մահապարտի մասնակցությամբ:
Աճում է պայթյունի հետեւանքով զոհվածների ու վիրավորների թիվը: Վերջին տվյալներով` ահաբեկչության զոհ է դարձել 50 մարդ, վիրավորների թիվը գերազանցում է 100-ը: Պայթյունի պահին մզկիթում գտնվել է 300-ից 700 աղոթող մարդ, հայտնում է ՌԻԱ «Նովոստին»:
Պայթյունը որոտացել է Հայբեր շրջանի Ջարմուր Թեսհիլ թաղամասում գտնվող մզկիթում: Տարածաշրջանում գործող ահաբեկչական կազմակերպություններից որեւէ մեկն իր վրա չի վերցրել պատասխանատվությունը միջադեպի համար:




























