Իրանը կարող էր Ռուսաստան ուղարկել մարտական դրոնների առաջին խմբաքանակը, գրում է Կոմերսանտը՝ վկայակոչելով պատերազմի ուսումնասիրման ամերիկյան վերլուծական ինստիտուտի (ISW) տվյալները։

Ըստ վերլուծաբանների՝ եթե նրանց ստացած տեղեկատվությունը ճիշտ է, ապա Իրանը կարող էր ստանալ ռուսական Սու-35 մարտական դրոնների փոխարեն։ Դա կարող էր լինել համաձայնագրի մի մասը, որը ստորագրել են Մոսկվան եւ Թեհրանը հուլիսի 26-ին։

ISW-ը ենթադրում է, որ Իրանից ՌԴ ուղեւորափոխադրումների ավելացման մասին համաձայնագիրը կարող էր օգտագործվել Թեհրանի կողմից ռուսական ինքնաթիռներ ձեռք բերելու համար: Ավելի վաղ Իրանի քաղաքացիական ավիացիայի վարչության ներկայացուցիչ Միրաքբարա Ռազավին հայտարարել է, որ իր երկրի իշխանությունը որոշել է հաստատել ՌԴ-ին սարքավորումների մատակարարման մասին համաձայնագիրը: