Հարավային Սուդանում միջցեղային բախման հետեւանքով մահացել է 38 մարդ։ Ինչպես տեղեկացնում է РИА Новости-ն, այս մասին ՀՍ-ի Արեւելյան Ջոնգլիի նահանգապետ Կուոլ Մանյանգա Ջուուկային մեջբերելով հաղորդել է AFP։
«Բախումները սկսվել են հինգշաբթի առավոտյան Բիեր գավառում, եւ շարունակվել են ամբողջ օրը»,-ասել է Արեւելյան Ջոնգլիի նահանգապետ՝ ավելացնելով, որ զոհերի թիվը հավանաբար կշատանա, քանի որ տասնյակ մարդիկ ծանր վիրավոր են։
Ջուուկիի խոսքով՝ մուրլե ցեղը հինգշաբթի առավոտյան հարձակվել է նուեր ցեղի միանգամից 5 գյուղերի վրա։ Մուրլեները առեւանգել են նուերների կանանց եւ երեխաներին, այրել են նրանց տները եւ տարել անասուններին։
Նահանգապետը նշել է, որ իր նահանգում ցեղերի միջեւ բախումներ պարբերաբար տեղի են ունենում, եւ հիմնականում պատճառը կանայք եւ անասուններն են։




























