Իսրայելական օդուժը ուրբաթ շարունակել է Գազայի հատվածի ռմբահարումը, ինչի արդյունքում մահացել է 22-ամյա պաղեստինցի երիտասարդ, եւ եւս մեկը վիրավորվել։ Այս մասին տեղեկացնում է РИА Новости-ին։   

Լրատվամիջոցների փոխանցմամբ՝ իսրայելական ռազմաօդային ուժերը օգոստոսի 19-ի առավոտյան ժամերից հարձակման են ենթարկել 11 օբյեկտներ Գազայի տարբեր հատվածներում։ Զոհվել է 13-ամյա դեռահաս, իսկ 19-ը ստացել են տարբեր աստիճանի վնասվածքներ։

Իսրայելական աղբյուրների հաղորդմամբ՝ ռազմական ուժերի հարձակումը պատասխան է պաղեստինյան զինված խմբավորումների իսրայելական Էյլաթ քաղաքի մերձակայքում կատարած զինված հարձակմանը։

Զինված պաղեստինցիները կրակ են բացել երկու մարդատատար ավտոբուսի վրա։ Բացի դրանից, իսրայելական պարեկային մեքենա է պայթել ֆուգասային ականի վրա։ Հարձակումների հետեւանքով մահացել է 8 մարդ, տասնյակներ ստացել տարբեր աստիճանի վնասվածքներ։