Պնոմպենում ԱՍԵԱՆ-ի գագաթաժողովի շրջանակներում ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը եւ Թուրքիայի արտգործնախարար Մեւլյութ Չավուշօղլուն քննարկել են միջազգային եւ տարածաշրջանային օրակարգի հարցեր։

ՌԴ ԱԳՆ-ի հաղորդմամբ՝ վերջիններս կարծիքներ են փոխանակել միջազգային եւ տարածաշրջանային օրակարգի հարցերի շուրջ, ինչպես նաեւ քննարկել Ուկրաինայի իրավիճակը, բացի այդ, քննարկվել են սեւծովյան նավահանգիստներից ուկրաինական հացահատիկի առաքման շուրջ պայմանավորվածությունները։

Հիշեցնենք, որ օգոստոսի 5-ին Սոչիում կկայանա Ռուսաստանի եւ Թուրքիայի նախագահների հանդիպումը։