Չինաստանը չի կարող խանգարել համաշխարհային առաջնորդների այցերին Թայվան, կղզի կատարած այցից հետո հայտարարել է ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին։

«Ցավոք, Չինաստանի կոմունիստական ​​կուսակցության առարկությունների պատճառով Թայվանին թույլ չտվեցին մասնակցել գլոբալ հանդիպումներին, բոլորովին վերջերս՝ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունում», - ասվում է Փելոսիի հայտարարության մեջ:

«Թեեւ նրանք կարող են խանգարել Թայվանին ուղարկել իր առաջնորդներին գլոբալ ֆորումներին, նրանք չեն կարող խանգարել համաշխարհային առաջնորդներին կամ որեւէ մեկին գալ Թայվան՝ հարգանքի տուրք մատուցելու դրա ծաղկող ժողովրդավարությանը, ընդգծելու բազմաթիվ հաջողությունները եւ վերահաստատելու մեր հանձնառությունը շարունակական համագործակցությանը»: