Կանադայի, Եվրամիության, Մեծ Բրիտանիայի պատժամիջոցները եւ ներկա իրավիճակի անհամապատասխանությունը Siemens-ի պարտավորություններին անհնարին են դարձնում տուրբինի մատակարարումը «Հյուսիսային հոսք»-ի համար, որը վերանորոգվել է Կանադայում եւ այժմ գտնվում է Գերմանիայում, հայտարարել է «Գազպրոմ»-ը։

«Կանադայի, ԵՄ-ի, Մեծ Բրիտանիայի պատժամիջոցների ռեժիմը եւ իրավիճակի անհամապատասխանությունը Siemens-ի ներկայիս պայմանագրային պարտավորություններին անհնարին են դարձնում 073 շարժիչի մատակարարումը «Պորտովայա» կոմպրեսորային կայան»,- ասվում է ընկերության պաշտոնական տելեգրամյան ալիքում։

«Հյուսիսային հոսքը»՝ Ռուսաստանից Եվրոպա գազի մատակարարման հիմնական երթուղին, հունիսի կեսերից սահմանափակումներով է գործում, իսկ հուլիսի վերջից այն աշխատում է օրական իր մոտ 170 միլիոն խորանարդ մետր թողունակության միայն 20 տոկոսի չափով։ Ռուսական կողմը բազմիցս ընդգծել է, որ մատակարարումների սահմանափակումը պայմանավորված է բացառապես պատժամիջոցներով, որոնք խնդիրներ են առաջացրել Siemens գազի պոմպակայանների սպասարկման եւ վերանորոգման հետ կապված։ Այժմ գծի աշխատանքն ապահովում է միայն մեկ տուրբինը։