Ադրբեջանի Աբշերոնի շրջանի Խիրդալան քաղաքում (Բաքվից 5 կիլոմետր հյուսիս-արեւմուտք) հինգհարկանի բնակելի շենքում պայթյուն է տեղի ունեցել, կան վիրավորներ, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով Ադրբեջանի ԱԻՆ մամուլի ծառայությունը։
«Նախարարության թեժ գիծը հաղորդում է ստացել Աբշերոնի շրջանի Խիրդալան քաղաքում գտնվող հինգ հարկանի բնակելի շենքի երրորդ հարկում պայթյունի մասին։ Այս պահին դեպքի վայրում ներգրավված են Պետական հրշեջ ծառայության եւ ԱԻՆ ՓԾ հատուկ ռիսկի պաշտպանության ծառայության աշխատակիցները»,- ասվում է գերատեսչության հաղորդագրությունում։
Երկրի առողջապահության նախարարությունը հայտնում է չորս վիրավորի մասին։




























