Լվովի դատարանը մինչեւ սեպտեմբերի 19-ը երկարացրել է ուկրաինացի քաղաքական գործիչ Վիկտոր Մեդվեդչուկի կալանքը: Օգոստոսի 1-ին Ուկրաինայի գլխավոր դատախազ Անդրեյ Կոստինը հայտարարել է, որ Մեդվեդչուկի դեմ հարուցված գործերից մեկը գտնվում է դատական քննության փուլում, իսկ մյուսը՝ նախաքննության փուլում։
Ուկրաինայի անվտանգության ծառայությունը ապրիլին հայտարարել էր «Ընդդիմադիր պլատֆորմ՝ հանուն կյանքի» կուսակցության քաղխորհրդի ղեկավարի ձերբակալության մասին։ Դրանից հետո Մեդվեդչուկը դիմել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին եւ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն՝ խնդրելով նրան փոխանակել Մարիուպոլի բնակիչների հետ, որոնք, ըստ նրա, չեն կարողացել հեռանալ քաղաքից այնտեղ շարունակվող ռազմական գործողությունների ժամանակ։





























