Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտնել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Լեռնային Ղարաբաղում լարվածության ֆոնին դեռ չի նախատեսում հեռախոսազրույց Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։
«Այս պահին հեռախոսազրույց չի նախատեսվում,բայց անհրաժեշտության դեպքում նման շփումը կարող է շատ արագ կամզակերպվել»,-լրագրողներին հայտնել է Պեսկովը։





























