Թուրքիայի արտգործնախարար Մեւլյութ Չավուշօղլուի հետ զրույցում ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի  Բլինքենը բարձր է գնահատել  Թուրքիայի դիվանագիտական ​​ջանքերը՝ կապված Սեւ ծովից ուկրաինական հացահատիկի արտահանման հետ։

Նա նշել է, որ կարեւոր է ապահովել լրացուցիչ նավերի առաքումը եւ ընդգծել է Մոսկվային ստանձնած պարտավորությունների համար պատասխանատվության ենթարկելու կարեւորությունը։