Apple ընկերությունը 2012 թ. սկզբին մտադիր է շուկա հանել iPad-ի երրորդ սերունդը: Այդ մասին գրել է Wall Street Journal թերթը: Փորձնական նմուշները կարտադրվեն արդեն այս տարվա հոկտեմբերին: Ներկայում Apple-ը բանացություններ է վարում ասիական ընկերությունների հետ` կոմպլեկտավորող մասերի մատակարարումների վերաբերյալ:
iPad 3-ի պարամետրերի մասին հստակ տեղեկություններ չեն հաղորդվում: Նշվել է միայն այն մասին, որ էկրանը (դիսփլեյ) ունի ավելի մեծ հնարավորություն` 2048x1535 պիքսել, որը 2 անգամ գերազանցում է iPad 2-ի պարամետրերին:
Ներկայում Apple-ը հանդիսանում է պլանշետային համակարգիչների խոշորագույն արտադրողը աշխարհում: Միայն 2011 թ. երրորդ եռամսյակում ընկերությունը վաճառել է 9.7 մլն iPad-ներ:




























