Հունաստանի հետախուզության ղեկավարը հրաժարական է տվել լրագրողի սմարթֆոնի գաղտնալսման սկանդալի պատճառով։ Այս մասին հայտարարել է վարչապետի աշխատակազմը, հաղորդում է Reuters-ը։
Պանայոտիս Կոնտոլեոնը հրաժարական է տվել «գաղտնալսման օրինական ընթացակարգերի ընթացքում հայտնաբերված սխալ գործելաոճից հետո», ասվում է վարչապետի գրասենյակի հայտարարության մեջ։
Այս շաբաթվա սկզբին հաղորդվել է, որ Կոնտոլեոնը խոստովանել է, որ իր գրասենյակը լրտեսում է Հունաստանում CNN-ի աշխատող ֆինանսական լրագրող Թանասիս Կուկակիսին: Վարչապետի գրասենյակից հայտնել են, որ վարչապետ Կիրիակոս Միցոտակիսի գլխավոր օգնական, գլխավոր քարտուղար Գրիգորիս Դիմիտրիադիսը նույնպես հրաժարական է տվել՝ չհայտնելով մանրամասներ։





























