ԱՄՆ-ն, Ավստրալիան եւ Ճապոնիան կոչ են անում Չինաստանին անհապաղ դադարեցնել զորավարժությունները։ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը, Ավստրալիայի եւ Ճապոնիայի արտաքին գործերի նախարարներ Փենի Վոնգը եւ Հայաշի Յոսիմասան համատեղ հայտարարությամբ վերահաստատել են իրենց հանձնառությունը «Թայվանի նեղուցում խաղաղության եւ կայունության պահպանմանը»:
Նշվում է, որ երեք երկրները կիսում են տարածաշրջանի դիվանագիտական ցանկությունը՝ խուսափելու սխալ հաշվարկներից։ Նրանք մտահոգություն են հայտնել Չինաստանի Ժողովրդական Հանրապետության վերջին գործողությունների կապակցությամբ, որոնք «լրջորեն խաթարում են միջազգային խաղաղությունն ու կայունությունը»։





























