Իրանը խստորեն դատապարտել է Գազայի վրա Իսրայելի հարձակումը։

«Պաղեստինի ժողովրդի եւ դիմադրության խմբերի օրինական իրավունքն է գործել եւ պաշտպանվել Սիոնիստական ​​ռեժիմի ագրեսիայից եւ ահաբեկչական գործողություններից»,-Mehr-ի հաղորդմամբ ասել է Իրանի ԱԳՆ խոսնակ Նասեր Քանանին։ 

Նա հավելել է, որ Իսրայելի ռեժիմի «օդային հարվածների նոր ալիքը պաղեստինյան շրջափակման մեջ գտնվող անկլավի վրա հանցավոր, արկածախնդիր եւ սադրիչ» քայլ էր։