Գերմանական BASF քիմկոնցերնը 500 միլոն եվրո է ներդնում Բրազիլիայում գործարան կառուցելու համար, հաղորդում է գերմանական Handelsblatt-ը: Ծրագիրը, որը կդառնա BASF-ի ամենախոշոր ներդրումը Հարավային Ամերիկայում, առաջարկում է կառուցել ակրիլաթթվի  եւ սուպերաբսորբենտի արտադրությամբ զբավող գործարան: Արտադրվող քիմիական ապրանքները նախատեսված կլինեն տեղական քիմիական, տեքստիլ եւ շինարարական արդյունաբերության համար:

Գործարանի շինարարությունը կսկսվի 2011 թ.-ին, իսկ քիմիական ապրանքները կսկսեն արտադրվել 2014 թ.-ից: