Օգոստոսի 16-20-ն ընկած ժամանակահատվածում արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 76 մլն 366 հազար 776 դոլար 366.30 դրամ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով, եւ  վաճառվել 84 մլն 142 հազար 702 դոլար 367.54 դրամ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:

Հայաստանի ԿԲ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում նշված ժամանակահատվածում իրականացվել է 15 մլն 400 հազար  դոլարի առք եւ վաճառք 366,41 դրամ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:

Նույն ժամանակահատվածում միջբանկային շուկայում իրականացվել է   1 մլն 150 հազար  դոլարի առք եւ վաճառք 366.85 դրամ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:

Օգոստոսի 8-14-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տրամադրված վարկերի ծավալը կազմել է 24.3 մլրդ դրամ, իսկ դոլարով տրամադրված վարկերի ծավալը՝ 54.2 մլն դոլար: