Վերջին մի քանի օրվա ընթացքում Կոսովոյի անկախությունը ճանաչել է ՄԱԿ-ի անդամ  եւս 17 պետություն:

Կոսովոյին աջակցող երկրների շարքում ընդգրկվել են Գվինեան, Նիգերիան, Բենինը եւ Կարիբյան ավազանի եւս 14 պետություն:

Այսպիսով, Կոսովոն ճանաչած պետությունների թիվը հասել է 94-ի:

Ալբանական իշխանությունները 2008 թ. փետրվարի 17-ին միակողմանիորեն, Սերբիայից առանձին հռչակել են Կոսովոյի անկախությունը: Սերբերը կտրականապես դեմ են այդ քայլին:

Ներկայումս, Կոսովոյի երկու միլիոնանոց բնակչությունը հիմնական մասը ալբանացիներ են, իսկ 5-10 տոկոսը կազմում են Կոսովոյի սերբերը եւ այլ ազգերի ներկայացուցիչներ: Կոսովոյի սերբերը, որպես կանոն, անկլավներով են ապրում: Սերբիան հրաժարվում է Կոսովոն համարել անկախ, ավելին շարունակում է պնդել, որ Կոսովոն իր տարածքն է հանդիսանում: