Ուկրաինան եւ Եվրոպական Միությունը կստորագրեն նոր հավակնոտ համաձայնագիր ասոցիացման մասին: Այդ մասին հայտնել է եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզուն այսօր` օգոստոսի 20-ին, ուկրաինական «Զերկալո նեդելի» պարբերականում հրապարակված «Ուկրաինան անկախությունից 20 տարի անց. բարեփեխումները ԵՄ-ի հետ սերտ եւ խորացված հարաբերությունների բանալին են» վերտառությամբ հոդվածում, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

Բարոզուն նշել է, որ համաձայնագրում «Ուկրաինայի եւ ԵՄ-ի միջեւ առկա ստույգ հարաբերությունները կարդիականացվեն ժամանակակից չափանիշներին համապատասխան»: Նա նաեւ ընդգծել է, որ ԵՄ մտադիր է առաջվա պես աջակցել Ուկրաինայի կառավարության եւ նրա քաղաքացիների բարեփոխական ձգտումներին:

Իր հերթին, ԵՄ-ն խնդրում է Ուկրաինային «հաստատել հիմնական արժեքների նկատմամբ հավատարմությունը, որոնք պետք է պահպանեն ԵՄ բոլոր անդամ երկրները»` մարդու իրավունքների պաշպանություն, ժողովրդավարություն, օրենքի գերակայություն եւ խոսքի ազատություն: