Միավորված աշխատանքային կուսակցության ղեկավար Գուրգեն Արսենյանը ողջունում է իշխանություն-Հայ ազգային կոնգրես երկխոսությունը, քանի որ  այն թուլացնում է քաղաքական դաշտում առկա լարվածությունը: Օգոստոսի 20-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին հայտարարեց ինքը` Գուրգեն Արսենյանը:

Նրա խոսքով, երկխոսությունը միանշանակորեն օգտակար է Հայաստանի համար, քանի որ դրա արդյունքում շահելու են թե երկիրը եւ թե հասարակությունը: ՄԱԿ ղեկավարի համոզմամբ, թեպետ ներկայումս քաղաքական գործընթացներն այնքան էլ ակտիվ չեն, սակայն դրանք զգալիորեն կթեժանան արդեն սեպտեմբեր-հոկտեմբերամիսներին: «Երկխոսությունը, սակայն, չպետք է վերածվի անդրկուլիսային քննարկումների, քանի որ երկու կողմերն էլ գործուղված են հասարակության հիմնախնդիրները լուծելուն եւ շանտաժի ու ճնշումների լեզվով միմյանց հետ չպետք է խոսեն»,- ասաց Արսենյանը:

Անդրադառնալով ՀԱԿ-ի կողմից վերջնաժամկետներ ներկայացնելու հարցին` ՄԱԿ ղեկավարը նկատեց, որև կարեւոր հարցերի լուծման ճանապարհին ժամկետներ սահմանելն ուղղակի անընդունելի է:

Ամփոփելով` Արսենյանը տեսակետ հայտնեց, որ իշխանություն-ընդդիմություն պայքարի` փողոց դուրս բերելը միայն վնասակար հետեւանքներ կունենա երկրի եւ հայաստանցիների համար:

Նշենք, որ կոալիցիա-ՀԱԿ բանակցությունների հաջորդ ռաունդը նախանշված է օգոստոսի 23-ին: