Շուտով ուղեծրում կարող է հայտնվել առաջին տիեզերական հյուրանոցը, հաղորդում է CNN-ը: Ըստ հեռուստաընկերության` հյուրանոցը ցանկանում են կառուցել ռուսաստանցի ձեռներեցները: Հյուրանոցն իր դռներն ացելուների առջեւ կբացի հինգ տարի հետո ` 2016 թ-ին: Նախնական հաշվարկներով` այն լինելու է Երկրից 400 կմ բարձրության վրա:

Տիեզերական հյուրանոցում բնակվելու համար աստղաբաշխական գումար կպահանջվի: Ենթադրվում է, որ աստղային հյուրանոցում հնգօրյա հանգիստը կարժենա 1 մլն դոլար: