Նովոչերկասկ քաղաքի վարչակազմի ղեկավարի տեղակալը մեղադրվում է ազգամիջյան թշնամություն սերմանելու մեջ:
Նախաքննության կարծիքով, կասկածյալը 2010 թ. հունիսի 16-ին գյուղերից մեկում տեղի ունեցած կազակների հավաքույթի ժամանակ ելույթ ունենալիս արտահայտություն է թույլ տվել, որն ուղղված է եղել կազակության ներկայացուցիչներին` հրահրելով նրանց հակաօրինական գործողություններ ձեռնարկել կովկասյան հանրապետությունների բնակիչների դեմ, օգոստոսի 20-ին հաղորդում է ՌԴ Ռոստովյան շրջանի քննչական վարչությունը:
ՌԴ Ռոստովյան շրջանի քննչական մարմինները քրեական գործ են հարուցել ՌԴ ՔՕ 282 հոդվածի 2-րդ կետով:




























