Վերջին 10-15 օրվա ընթացքում համաշխարհային ֆինանասական եւ հումքային բորսաներում տեղի են ունենում իրադարձություններ, որոնք պետք է մտահոգեն Հայաստանին եւ հայաստանյան տնտեսական կառավարիչների համար զգուշավորություն առիթ հանդիսանան: Օգոստոսի 20-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին հայտարարեց Միավորված աշխատանքային կուսակցության նախագահ Գուրգեն Արսենյանը:
«Արժեթղթերի գները սրընթաց վայրէջք են ապրում, ինչը կարող է շատ բացասական հետեւանքներ ունենալ: Ես ընդամենն ուզում եմ, որ մեր տնտեսական կառավարիչներն ուշադիր լինեն, որպեսզի Հայաստանում չկրկնվի այն, ինչ տեղի ունեցավ 2008 թվականին: Մենք պետք է զգույշ եւ հեռատես լինենք, որպեսզի Հայաստանի տնտեսությունը կրկին ցավագին հարվածներ չկրի: Այն հազիվ է դուրս եկել 2008-ին ֆինանսական ճգնաժամի վիճակից»,- ամփոփեց Արսենյանը:




























