Թուրքիայի Դիարբեքիրի ռազմաօդային բազայից դեպի Հյուսիսային Իրաքի սահման ուղեւորված ռազմական F-16 օդանավերը կրկին ռմբակոծել են Հյուսիսային Իրաքի տարածքում գտնվող PKK-ի ճամբարները:

Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ՝ թուրքական օդուժը հարվածել է 85 , իսկ հրետանին՝ 20 թիրախի:  Օգոստոսի 19-ի երեկոյան Դիարբեքիրի ռազմաօդային բազայից դեպի Իրաք ուղեւորված F-16 կործանիչները ռմբակոծել են Հյուսիսային Իրաքում գտնվող PKK-ի Քանդիլ, Հաքուրք, Մեթինա, Զափ, Խիներե, Սիդեքան, Լոլան եւ Ավաշին-Բասյան ճամբարները:

Նշենք, որ թուրքական ռազմական օդանավերն առաջին անգամ օգոստոսի  17-ին մտան Հյուսիսային Իրաքի տարածք եւ ռմբակոծեցին PKK-ի ճամբարները, երբ PKK-ի գործողության հետեւանքով Հաքքարիում սպանվեց 11 թուրք զինվորական: