Քսան տարվա ընթացքում պետության անկախության ամրապնդման Հայաստանի անցած ճանապարհը մեր սրտերը հպարտությամբ պետք է լցնի: Այս մասին հայտարարեց Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը «Միասին» երիտասարդական շարժման ներկայացուցիչների հետ Սեւանի ափին կայացած հանդիպամը:
Նախագահը նշեց, որ Հայաստանի անկախության 20-ամյակին նվիրված միջոցառումները վաղուց արդեն նախապատրաստվում են: «Եթե նկատել եք, մենք ցանկանում ենք առանձնահատուկ շուքով նշել, քանի որ այս տարեդարձը շատ նշանակալից ենք համարում», - հայտարարեց նա:
Անկախությունն ինքնին շատ բան է տվել Հայաստանին` առաջին հերթին պետականություն, որը ծառայում է հայ ժողովրդի շահերին: «Սա ամենամեծ ձեռքբերումն է: Իհարկե, կան դժվարություններ, կան խնդիրներ, որոնք պետք է հաղթահարել: Հնարավոր է, մարդիկ, ովքեր այսօր պետական պաշտոններ չեն զբաղեցնում, կարող են ավելի լավ ծառայել իրենց երկրին: Սակայն կարեւորը դա չէ, կարեւորն այն է, որ մեր պետությունը ծառայում է մեր ժողովրդի շահերին»,-հայտարարեց նախագահը:
Անկախ պետականության ձեռքբերումներից, ավելացրեց նա, պետք է նշել նաեւ ազգային բանկը, որը լիարժեք իրականացրել է իր պարտավորությունները:
«Մենք շատ բանի ենք հասել պետական կառույցների ձեւավորման հարցում: Իհարկե, այստեղ մենք հանդիպեցինք բազմաթիվ խնդիրների, սակայն եթե յուրաքանչյուրը ետ նայի եւ հիշի 1991 - 1992 թթ մեր պետությունը, նրա սիրտը պետք է լցվի հպարտությամբ», -հայտարարեց Ս. Սարգսյանը:
Կարեւոր ձեռքբերում է նաեւ միջազգային բոլոր առանցքային կազմակերպություններում ներկայացվածությունը: «Սա նշանակում է, որ մենք, թեկուզ ոչ այնքան արագ, սակայն շարժվում ենք զարգացման այն ուղղությամբ, ինչ առաջատար պետությունները»,-հայտարարեց Ս. Սարգսյանը:




























