Լոս Անջելեսի մերձակայքից 33-ամյա ծագումով հայ մի տղամարդ է ձերբակալվել 2002 թ-ին 16-ամյա աղջկա բռնաբարության կասկածանքով, հաղորդում է «Glendale News-Press»-ը:
Ձերբակալված Արմեն Շահբազյանին երկու կետով մեղադրանք է սպառնում` անգիտակից զոհի բռնաբարություն եւ երեխային կանխամտածված վնասի պատճառում: Միջադեպի մանրամասներ ոստիկանությունը չի հաղորդել, գործը դեռեւս հետաքննության փուլում է:Սակայն 16-ամյա աղջիկը հայտնել է, որ 2002 թ-ին իրեն «Էլ Ռիո» մոթելում տղամարդ է բռնաբարել:
Աղջկա հիշողությունները կցկտուր են եղել, որովհետեւ բռնության ժամանակ անգիտակից վիճակում է գտնվել:Գործը սառեցվել է, քանի որ ոստիկանությունը չի կարողացել հայտնաբերել չարագործին: Սակայն 2010 թ-ին Գլենդեյլի ոստիկանները տեղեկացել են, որ Շահբազյանի ԴՆԹ-ն համապատասխանում է բռնաբարության վայրից վերցված նմուշին:Շահբազյանի նկատմամբ դատաքննությունը կսկսվի օգոստոսի 24-ին:




























